Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Բումերանգ «Թութիի տիկնիկների» և մյուսների համար

Բումերանգ «Թութիի տիկնիկների» և մյուսների համար
29.10.2023 | 13:08

Ինչը սորոսնյային վատ է, հային լավ է։

«Թութիի տիկնիկներ» հաղորդման արձագանքներն եմ նայում դրանց էջերում. «Սորոսի տիկնիկները» չեն ուզում «Թութիի տիկնիկ» պիտակավորվել՝ բրենդի հարց է։

Մանիպուլյացիա, ապատեղեկատվություն ,փաստերի կամային մեկնաբանում՝ այսպես են բնութագրում էդ հաղորդումը։

Սրբերից էլ դուք էիք մնացել , հա՞։

Ձեր պեսին ռաստ եկաք, ձեզ հետ ձեր պես վարվեցին , Իգիթյան Հենրիկի ասածով՝ ձեզ էլ հասա՞վ։

Բա, չպիտի հասնե՞ր։

Ուզում էիք ձեր դեմ ասպետավարի կռվեի՞ն։

Ասպետավարի կռվողներին տարաք փտեցնելու բանտերում։

Ձեր դեմոկրատիան խայծ էր ,որ մարդիկ բացահայտ բողոքեն արդարության հույսով, օրինական ճանապարհով իշխանափոխության հույսով , ԱԺ-ի վրա ճնշում գործադրելու հույսով, բայց ձեր նոլիկը՝ իրենց հավաքի սովորական ձկնորսի պես, կարմիրբերետավորների ցանցը գցելով, հենց ձեր «սուպերանկողմնակալ» լրատվամիջոցների ուղիղ եթերների կադրերով մարդ բռնել տալով, ցուցումներով դատախազներից սանկցիա պոկելով:

Այսինքն, ձեր փառաբանած դեմոկրատիան իրադարձությունների ընթացքը հասկացած, բարկացած, ձեն բարձրացնող մարդկանց բռնելու ցանց է հիմա ընդամենը, որ ընդհատակ չանցնեն ու ավելի լուրջ քայլեր չանեն։

Բորբոքել, տանել ցույցերի, ակտիվներին՝ բանտ, մարել ալիքը։ Անել հաջորդ հակահայ գործը՝ նորից թույլատրված բողոք, հետո ակտիվներին՝ բանտ, հետո նորից մարել ալիքը։ ԱԺ-ն ոնց կա, էնպես կա, Հանրային 1-ին ալիքը զավթված մնում է ու եթերն էլ՝ աղբով լցված։

Մի խոսքով, իշխանության եկած խունտան սկսել է տիրապետել ցանցով ձուկ բռնելու արվեստին։

Ցանցի անցքերը կամաց փոքրացնում է։

Սորոսի, Թութիի տիկնիկներ, Ալիևի ոսկե ձկնիկներ, վստահ եմ , նաև ФСБ-ի կրկնակի գործակալներ, ձեր տեղն աղբանոցն էլ չէ, ինքնաոչնչացման արենան է։ Դուք իրար ուտելով եք պրծնելու, քանի որ մեզ՝ հայերիս իրար դեմ հանելու բումերանգի օրենքով դա է հասնում։

Կերը պակասելու է երկիրը ձեր կողմից հանձնելուն զուգահեռ, բայց ախորժակներդ անընդհատ աճել է, ու իրար եք ուտելու։

Արդեն ուտում եք։

Փուչիկները հերթով պայթում են։

Կարեն Ավագյան

Դիտվել է՝ 9495

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ ե­րեքն էլ «թա­գա­վոր» են, իսկ գա­հը մեկն է
Երբ ե­րեքն էլ «թա­գա­վոր» են, իսկ գա­հը մեկն է